Դանիայի վարչապետը հնարավոր է Թրամփի հետ համաձայնագիր կնքի

Դանիայի վարչապետը հնարավոր է Թրամփի հետ համաձայնագիր կնքի

Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը հայտարարել է, որ անհամբերությամբ սպասում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը։ Նա վստահություն է հայտնել, որ Գրենլանդիայի, Դանիայի և Միացյալ Նահանգների միջև համաձայնագիրը կստորագրվի․ հայտնում է դանիական TV2 Denmark հեռուստաալիքը:

«Ես անհամբերությամբ սպասում եմ վաղվա հանդիպմանը: Կարծում եմ՝ մենք հասել ենք լավ համաձայնության»,- TV2 հեռուստաալիքին Նյու Յորքում ասել է Ֆրեդերիկսենը: Նա նշել է, որ գործարքը շահավետ է բոլոր կողմերի համար, և որ բանակցությունները երկար ժամանակ են խլել:

Գրենլանդիան, Դանիան և Միացյալ Նահանգները կստորագրեն համատեղ համաձայնագիր, որն ուղղված է Արկտիկայում և Հյուսիսային Ատլանտիկայում անվտանգության ամրապնդմանը․ հայտնել է Դանիայի վարչապետի աշխատակազմը: Գրենլանդիայի վարչապետ Ենս-Ֆրեդերիկ Նիլսենը, [Դանիայի] վարչապետ Ֆրեդերիկսենը և Թրամփը նախատեսում են համաձայնագիրը ստորագրել Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում այսօր՝ սեպտեմբերի 22-ին:

Նիլսենը Facebook-ում գրել է, որ համաձայնագրի ստորագրումը կդառնա «կարևոր պահ բարդ ժամանակաշրջանից հետո», որի ընթացքում Գրենլանդիայի շատ բնակիչներ տագնապով էին հետևում իրադարձությունների զարգացմանը: Նա ասել է, որ անհամբերությամբ սպասում է հաջորդ քայլն անելու հնարավորությանը՝ ելնելով Գրենլանդիայի շահերից ու անվտանգությունից, ինչպես նաև երկրի հանդեպ հարգանքից՝ որպես «հստակ ելակետ»:

 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment