Թուրքիան և Ադրբեջանը քննարկել են Հայաստանի հետ կապված հարցեր

21 Սեպտեմբերի, 2026

«Անկարայում Ադրբեջանի դեսպանի պաշտոնը վերջերս ստանձնած Ռեշադ Ասլանովի հետ քննարկել ենք մեր եղբայրության վրա հիմնված հարաբերությունները, ինչպես նաև տնտեսության, էներգետիկայի և տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտներում մեր համագործակցությունը»։ Դրա մասին գրել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը։

«Մենք նաև քննարկել ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը, ինչպես նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը»,- նշել է նա։

Leave a Comment