Ռադայի պատգամավորն իր մեքենայում «ժուչոկ» է գտել • Tribune.am

Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն պնդում է, որ իր մեքենայում գաղտնալսման սարք է գտել։

«Ես իմ մեքենայում գաղտնալսման սարք եմ գտել … Ես արդեն զանգահարել եմ ոստիկանություն և անպայման կզբաղվեմ դրանով։ Սակայն ժողովրդական պատգամավորի, ԵԽԽՎ-ում Ուկրաինայի պատվիրակության անդամի և ժամանակավոր քննչական հանձնաժողովի ղեկավարի մեքենայում գաղտնալսումը շատ վատ նշան է», — գրել է Գոնչարենկոն իր Telegram ալիքում։

Ուկրաինայի արեւմուտքի խոշորագույն քաղաքի՝ Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովոյը սեպտեմբերի 18-ին հայտնել է, որ իր ծառայողական ավտոմեքենայում հայտնաբերվել է գաղտնալսող սարքի նմանվող սարք: 2025 թվականի սեպտեմբերին նա հայտարարել էր իր աշխատասենյակում գաղտնալսման հայտնաբերման մասին։

Leave a Comment