«Իրանական ավիափոխադրողները չեն կարողանա չվերթներ իրականացնել». Բեսենթ

«Իրանական ավիափոխադրողները չեն կարողանա չվերթներ իրականացնել». Բեսենթ

Իրանական բոլոր ավիաընկերություններն ստիպված կլինեն դադարեցնել միջազգային չվերթները սեպտեմբերի 23-ից՝ ԱՄՆ-ի կողմից խստացված սահմանափակումների պատճառով: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը CNBC-ին տված հարցազրույցում։

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի խոսքով՝ իրանական ավիափոխադրողները չեն կարողանա չվերթներ իրականացնել՝ իրենց տեխնիկական և սպասարկման ծառայություններ մատուցող օտարերկրյա ընկերությունների նկատմամբ երկրորդային պատժամիջոցների պատճառով։

Բեսենթը նաև նշել է, որ դեռևս չի կարող կանխատեսել Իրանի հետ հակամարտության տևողությունը։

Leave a Comment