«Նոբելյան» հիմնադրամը 2026 թվականին Նոբելյան մրցանակի դրամական պարգևը կավելացնի մոտ 1,22 մլն դոլար․ հայտնում են հիմնադրամից։
«Նոբելյան» հիմնադրամի գործադիր տնօրեն Հաննա Սթյերնեն նշել է, որ մրցանակի չափի ավելացմամբ հիմնադրամը ցանկանում է պահպանել մրցանակի երկարաժամկետ նշանակությունն ու դրա ֆինանսական արժեքը ժամանակի ընթացքում։
Վերջին 15 տարիներին մրցանակի չափը մի քանի անգամ փոփոխվել է։ 2012 թվականից ի վեր մրցանակի գումարը երեք անգամ ավելացվել է։ 2026 թվականին Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները կհայտարարվեն հոկտեմբերի 5-12-ը։
2025 թվականին տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակը ստացել են Ջոել Մոկիրը, Ֆիլիպ Աղիոնը և Փիթեր Հաուիթը, խաղաղության մրցանակը՝ Վենեսուելայի նախկին պատգամավոր Մարիա Կորինա Մաչադոն, իսկ քիմիայի ոլորտում՝ Սուսումե Կիտագավան, Ռիչարդ Ռոբսոնը և Օմար Յաղին։
