«Երեխաները պետք է ճանաչեն մեր հերոսներին»․ Կարեն Հովհաննիսյան ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

«Երեխաները պետք է ճանաչեն մեր հերոսներին»․ Կարեն Հովհաննիսյան

«Մեր պարտավորությունն է վաղ տարիքից մատաղ սերնդին, մեր երեխաներին ներկայացնել, թե ինչ հերոսներ ենք ունեցել։ Այդ ոգով իրենք պետք է դաստիարակվեն»,- «Մեդիահաբ»-ի եթերում ասել է Դուքենդո ֆուլ-կոնտակտ կարատեի ֆեդերացիայի Արտաշատի մասնաճյուղի նախագահ Կարեն Հովհաննիսյանը, ում գլխավորությամբ այսօր ֆեդերացիայի շուրջ 250 երեխաներ այցել են «Եռաբլուր»։ «Մեր երեխաներին բերել ենք Եռաբլուր՝ մեր հերոսների շիրիմներին ծաղիկներ խոնարհելու և ճանաչել տալու նրանց անցած ճանապարհը, սխրանքները։ Նրանք պետք է ճանաչեն մեր հերոսներին»,- նշել է Հովհաննիսյանը։

«Երեխաները պետք է ճանաչեն մեր հերոսներին»․ Կարեն Հովհաննիսյան

Leave a Comment