Լավրովը շնորհավորել է Միրզոյանին Անկախության օրվա առթիվ

Լավրովը շնորհավորել է Միրզոյանին Անկախության օրվա առթիվ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շնորհավորել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։

Իր շնորհավորական ուղերձում Լավրովը նշել է,ժ․

«Ընդունեք իմ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։

Համոզված եմ, որ ռուս-հայկական բազմակողմ համագործակցության պահպանումը, այդ թվում՝ Ռուսաստանի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ակտիվ երկխոսության շարունակությունը, համապատասխանում է մեր երկրների ժողովուրդների փոխադարձ շահերին։

Մաղթում եմ Ձեզ և Հայաստանի արտաքին գործերի նախարարության ողջ անձնակազմին քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություններ»,-ասվում է Լավրովի ուղերձում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment