Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և վարչապետ Միխայիլ Միշուստինը շնորհավորել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ։
«Ձեզ մաղթում եմ առողջություն և հաջողություններ, իսկ բարեկամ հայ ժողովրդին՝ բարեկեցություն և բարգավաճում», — ասվում է Ռուսաստանի նախագահի ուղերձում։
Իր հերթին, Ռուսաստանի վարչապետ Միշուստինը շնորհավորական մաղթանքներ է հղել՝ նշելով, որ երկկողմ կառուցողական համագործակցության զարգացումը առևտրատնտեսական, գիտական և այլ ոլորտներում լիովին համապատասխանում է Ռուսաստանի և Հայաստանի երկարաժամկետ շահերին։