
«Տիգրանաշենը՝ որպես ոչ հայկական, հանձնելու օրակարգը բացառապես օտարածին շահերից է բխում»,- ասել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Գոհար Մելոյանը, ով կուսակիցների հետ Տիգրանաշենում ծառատունկ է իրականացրել։ «Տիգրանաշենը անհերքելի, մեր օրենսդրությամբ, պատմական առումով հանդիսանում է հայկական հող և հայկական գյուղ։ Վարչատարածքային բաժանման մասին օրենքով Տիգրանաշենը Արարատի մարզի գյուղ է և հայկական գյուղը դարձնել օրակարգ թշնամուն հանձնելու՝ դա առնվազն հակահայկական է։ Այսօր մենք գտնվելով Տիգրանաշենում կարևոր ուղերձ ենք տալիս, որ անկախությունը հենց այն դրսևորումն է, երբ ոչ թե արմատախիլ ես անում և քո երկրից որոշակի հատվածներ ծվեն-ծվեն տալիս ես, միակողմանիորեն զիջում ես թշնամուն, այլ երբ գալիս ես ու նոր արմատներ ես ներդնում քո երկրում, քո հողում»,- նշել է Մելոյանը։