ՌԴ նախագահը, վարչապետը և արտգործնախարարը շնորհավորել են ՀՀ անկախության տոնի առթիվ

ՌԴ նախագահը, վարչապետը և արտգործնախարարը շնորհավորել են ՀՀ անկախության տոնի առթիվ


 

Sputnik․ ՌԴ բարձրաստիճան պաշտոնյանները բարեկեցություն և բարգավաճում են մաղթել հայ ժողովրդին։


 


Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, վարչապետ Միխայիլ Միշուստինը և արտգործնախարար Սերգեյ Լավրովը շնորհավորական ուղերձներ են հղել ՀՀ անկախության տոնի առթիվ։


 


«Հարգելի՛ Նիկոլ Վովայի, ընդունե՛ք շնորհավորանքներ Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։ Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ բարեկամ հայ ժողովրդին՝ բարեկեցություն և բարգավաճում»,–նշված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձում, որը հրապարակվել է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում։


 


 


Միխայիլ Միշուստինը Փաշինյանին ուղղված ուղերձում խոսել է ՀՀ–ՌԴ համագործակցության զարգացման մասին։


 


«Ռուսաստանի Դաշնության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։ Համոզված եմ, որ առևտրատնտեսական, գիտատեխնոլոգիական և մշակութային ու հումանիտար ոլորտներում կառուցողական համագործակցության զարգացումը փոխադարձ հարգանքի հիման վրա լիովին համապատասխանում է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ շահերին»,– նշել է նա։


 


ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ շնորհավորել է հայ գործընկերոջը` Արարատ Միրզոյանին։


 


Նա ընդգծել է, որ Ռուսաստանի և Հայաստանի երկխոսությունը բխում է երկու երկրների ժողովուրդների շահերից։


 


«Համոզված եմ, որ ռուս-հայկական համակողմանի համագործակցության պահպանումը, այդ թվում՝ Ռուսաստանի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ակտիվ երկխոսության շարունակումը, բխում է մեր երկրների ժողովուրդների փոխադարձ շահերից»,– նշել է նա։


 


Հիշեցնենք` այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետությունը նշում է Անկախության օրը: 1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը, որը հիմք դրեց Հայաստանի Հանրապետության անկախ պետականության ստեղծմանը։ 1991թ. սեպտեմբերի 21-ին խորհրդարանը որոշեց հանրապետության տարածքում հանրաքվե անցկացնել։ Բնակչության ճնշող մեծամասնությունը՝ քվեարկության իրավունք ունեցողների 94,39 տոկոսը կամ 2 մլն 43 հազար մարդ, «Այո» ասաց անկախությանը։


 


 




Կարդացել են
18 անգամ

Leave a Comment