
«Թող Տերն օգնական ու պահապան լինի մեր ժողովրդին. ապրենք համերաշխ, միասնական և իրականություն դարձնենք նաև մեր հերոս զավակների իղձերն ու ցանկությունները, որոնց համար իրենք իրենց նվիրական, թանկագին կյանքն ընծայեցին: Տերը թող միշտ իր աջը հովանի դարձնի մեր հայրենիքի, մեր ժողովրդի վրա»,- լրագրողների հետ զրույցում ասել է Գարեգին Երկրորդը:
Կաթողիկոսը հոգևորական դասի հետ աղոթք է բարձրացրել «Եռաբլուր»-ում: