
27 տարեկանում մահացել է Փրեսլի Գերբերը՝ մոդել Սինդի Քրոուֆորդի և գործարար Ռենդի Գերբերի որդին։ ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ մահվան պատճառը թմրանյութերից կախվածությունն է եղել։ The Guardian-ը հայտնում է, որ Գերբերը մահացել է վերականգնողական կենտրոնում։
Նա 15 տարեկանում պայմանագիր է կնքել IMG Models մոդելային գործակալության հետ և 2016 թվականին առաջին անգամ հայտնվել պոդիումում՝ Լոս Անջելեսում կայացած Moschino-ի ցուցադրության ժամանակ։ Հետագայում նա համագործակցել է Celine-ի, Calvin Klein-ի, Dolce & Gabbana-ի և Pepsi-ի հետ։
2019 թվականին նրան ձերբակալել են ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար։ Դատապարտվել է երեք տարվա պայմանական ազատազրկման, ինչպես նաև պարտավորվել է անցնել վերականգնողական բուժում։ Հետագա տարիներին երիտասարդը բազմիցս հրապարակայնորեն խոսել է ընկճախտի և կախվածության մասին։