Սահմանադրության այնպիսի նպատակները, որոնք վերաբերում են ազգային արժեքներին, իրենց հերթին թռիչք են մեր Անկախության հռչակագրի հղումների վերաբերյալ դրույթների հետ։ Այդ էստեղ, նույնիսկ Սահմանադրության կարգավորումների լույսի ներքո, պետք է լինի գերակայող։ Այս մասին «ՀՀ անկախության հռչակագիրը և համազգային շահերը» թեմայով բաց հանդիպում-քննարկման ժամանակ ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը։
Նրա խոսքով՝ Սահմանադրության հիմքում ընկած են նաև անփոփոխելի դրույթներ, որոնք որոշակի իմաստով սահմանում են ժողովրդի Սահմանադրության փոփոխության սահմանը։
«Սահմանադրական դատարանի ցանկացած որոշում որոշակի իմաստով պետք է նպաստի սահմանադրականության ձևավորմանը, այսինքն՝ սահմանադրական արժեքների, նորմերի՝ հասարակական կյանքում, մեր կյանքում իրացման, ընկալման։ Բայց երբ դրանք այդ աստիճան տատանվում են, առաջանում է խզում, ու հիմա մենք սկսել ենք այդ խզման ամենաբարձր կետին, որ համազգային ձևակերպումը համարվում է խնդիր։
Ես մի քանի շեշտադրումներ ներկայացրեցի, որոնք այսօր կան մեր Սահմանադրության նախաբանում։ Եթե ձեզանից յուրաքանչյուրը հիմա ուսումնասիրի հենց Սահմանադրության նախաբանը, այդ ո՞րն է այնտեղ խնդիրը, կամ ինչպե՞ս չի բացահայտվում այնտեղ համազգային նպատակները։
Երբ հենց նույն Սահմանադրական դատարանը իր հայտնի 2024 թվականի որոշման մեջ ուղիղ նշել էր, որ ինքը բացահայտում է հենց այս որոշման համազգային նպատակները՝ Սահմանադրության նախաբանը նեղ մեթոդով մեկնաբանելու միջոցով։ Դա ճի՞շտ է, թե՞ սխալ է»,- ասել է նա։