
«Այն օրերին, երբ մենք ունեցել ենք կորուստներ, որոնք հայ ժողովրդի համար եղել են շատ ցավալի վերջաբանով, անթույլատրելի է ոտնակոխ անել ծնողների սուգը։ Գոնե այդ օրերը կարելի է հարգել․ դա սեպտեմբերի 13-ն է, 19-ը, 21-ը, 27-ը»,- «Եռաբլուր»-ում «Նյուզ»-ի հետ զրույցում ասել է 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը։ «Ես դեմ չեմ, թող անեն համերգները, բայց կան օրեր, որ կարելի է հարգել և չանել»,- նշել է նա։