
Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ։ Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի շնորհավորական ուղերձում։
«ԱՄՆ-ն Հայաստանի հետ միասին տոնում է անկախության 35-ամյակը՝ արժևորելով այն առաջընթացը, որը ձեր երկիրը գրանցել է դեպի ավելի խաղաղ, բարեկեցիկ և ժողովրդավարական ապագա։ Վերջին մեկ տարվա ընթացքում միասին արձանագրած պատմական առաջընթացը ցույց է տալիս, թե ինչի կարելի է հասնել, երբ աշխատում ենք խաղաղության և բարեկեցության ընդհանուր տեսլականի շուրջ։
Մենք ակնկալում ենք առաջ մղել Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման նախագիծը (TRIPP), ամրապնդել տնտեսական կապերը, խրախուսել ամերիկյան ներդրումները և նպաստել Հայաստանի ու տարածաշրջանի համար նոր հնարավորությունների բացմանը։ Առաջիկա տարիներին ակնկալում ենք խորացնել երկու երկրների միջև գործընկերությունը։ Շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին այս կարևորտոնի առթիվ»,- նշվում է ուղերձում։