Սյունիքի մարզում դպրոցականներին տեղափոխող «Mercedes Sprinter» մակնիշի միկրոավտոբուսը կողաշրջվել է, ինչի հետևանքով 11 մարդ, որոնց մեծ մասն անչափահաս է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն, հայտնել է Shamshyan.com-ը։
Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 20-ին՝ ժամը 22։10-ի սահմաններում՝ Կապան-Գորիս ավտոճանապարհի 54-րդ կմ հատվածում։
ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդմամբ՝ այս պահին միկրոավտոբուսի վարորդն ու բոլոր ուղևորները մարզային բժշկական կենտրոնում անցնում են անհրաժեշտ հետազոտություններ: Նախնական գնահատականով՝ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար:
Վթարի փաստով Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորների ինքնությունը։
