Ուկրաինայի ԶՈւն-ն փորձել է խափանել քվեարկությունը․ ՌԴ ՊՆ

Ուկրաինայի ԶՈւն-ն փորձել է խափանել քվեարկությունը․ ՌԴ ՊՆ

Ուկրաինայի զինված ուժերը սեպտեմբերի 19-20-ը Ռուսաստանի ընտրություններում քաղաքացիների քվեարկությունը խափանելու նպատակով փորձել են զանգվածային հարձակում իրականացնել անօդաչու թռչող սարքերով և «Ֆլամինգո» հրթիռներով։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

ՌԴ ՊՆ-ի փոխանցմամբ՝ «Ֆլամինգո» բոլոր արձակված հրթիռները հակաօդային պաշտպանության միջոցներով ոչնչացվել են Մոսկվայի տարածաշրջանի քաղաքացիական օբյեկտներին մոտենալու ճանապարհին։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է նաև, որ Մոսկվայի ուղղությամբ իրականացված զանգվածային հարձակման փորձը ձախողվել է, և ուկրաինական ուժերը չեն հասել իրենց նպատակներին։

ՌԴ ՊՆ-ի տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում խոցվել է 1951 անօդաչու թռչող սարք և 8 թևավոր հրթիռ, որոնցից մեկը վայր է ընկել անմարդաբնակ տարածքում։

Միաժամանակ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ուկրաինայի կողմից քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ իրականացվող հարձակումներին ի պատասխան՝ ռուսական զինված ուժերը կուժեղացնեն Կիևում ռազմական օբյեկտների ուղղությամբ հարվածները։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment