
Վաշինգթոնը չէր ցանկանա, որ ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակը գտնվեր Բրյուսելում, Մոսկվայում կամ Պեկինում, այլ ոչ թե Նյու Յորքում, Fox News-ին տված հարցազրույցում ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Մայք Վալցը։
«Աշխարհում պետք է լինի մի վայր, որտեղ բոլորը կարող են հավաքվել, խոսել և կամուրջներ հարթել տարաձայնությունների շուրջ։ Նախագահը (ԱՄՆ Դոնալդ Թրամփը) ցանկանում է, որ դա լինի իր հայրենի քաղաքում՝ Նյու Յորքում։ Մենք չենք ուզում, որ ՄԱԿ-ը լինի Պեկինում, Մոսկվայում կամ Բրյուսելում», – ասել է Վալցը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվա նախօրեին։