Թրամփը Իրանի հարցում «շատ խոշոր իրադարձություններ» է կանխատեսել․ ԶԼՄ – armeniatoday.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մոտ ժամանակներս որոշում կկայացնի Իրանի վերաբերյալ, հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Fox News-ի լրագրող Թրեյ Յինգստին։

«Ես հենց նոր խոսեցի նախագահ Թրամփի հետ Իրանի իրավիճակի մասին։ Նա ասաց, որ գտնվում է որոշում կայացնելու փուլում, և որ ոչ այնքան հեռու ապագայում տեղի կունենան շատ խոշոր իրադարձություններ», — ասել է նա հեռուստաալիքի եթերում։

Յինգստի խոսքով՝ Սպիտակ տան ղեկավարը իրավիճակի զարգացման երեք սցենար է նշել՝ ոչնչացնել Իսլամական Հանրապետությունը, թույլ տալ, որ այն «տնտեսապես քայքայվի», կամ Իրանի հետ գործարք կնքել։

Leave a Comment