Համբարձում Մաթևոսյանը և Ջուլի Դաբրուզինը քննարկել են բնապահպանական ոլորտում հայ-կանադական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կանադա կատարած աշխատանքային այցի շրջանակում երկկողմ հանդիպում եմ ունեցել Կանադայի շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության հարցերով նախարար Ջուլի Դաբրուզինի և բնության հարցերով պետական քարտուղար Նատալի Պրևոյի հետ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը:

«Քննարկել ենք Հայաստանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները, համաժողովի առաջնահերթությունները և կենսաբազմազանության գլոբալ օրակարգի առաջմղման ուղղությամբ համագործակցությունը։

Անդրադարձել ենք նաև կլիմայի փոփոխությանն ու կենսաբազմազանության կորստին ուղղված փոխկապակցված գործողություններին, էկոհամակարգերի պահպանման ու վերականգնման, ինչպես նաև բնապահպանական ոլորտում հայ-կանադական համագործակցության ընդլայնման հնարավորություններին»,- գրել է նա։

Leave a Comment