Կոտայքի մարզում 46-ամյա վարորդը «Nissan Bluebird»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք ու շպրտել, ապա գլխիվայր հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում․ կան վիրավորներ

Սեպտեմբերի 19-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 49-րդ կմ հատվածում Երևանի բնակիչ 46-ամյա Լիլիթ Ս․-ն իր վարած «Nissan Bluebird» մակնիշի ավտոմեքենայով, դեպի Սևան ընթանալիս, բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք ու շպրտել, այնուհետև գլխիվայր հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը և ուղևոր՝ Երևանի բնակիչ 44-ամյա Անահիտ Ա․-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։Դեպքի վայր են ժամանել նաև «Հրազդանի» ճանշինի աշխատակիցները՝ աշղեկ Միշա Վարդանյանի գլխավորությամբ, ովքեր ճանապարհի երթևեկելի մասից հեռացրել են վնասված արգելապատնեշները։

Leave a Comment