
Արհեստական բանականության չաթբոտների օգտագործումը ֆինանսական հարցերում կարող է հանգեցնել խոշոր կորուստների, գրում է FT-ն։ Շատ դեպքերում նրանք սխալ պատասխաններ են տալիս։ Ամենատարածված մոդելները՝ ChatGPT-ը, Claude-ը, Copilot-ը, Grok-ը և Gemini-ն, նման հարցերին սխալ պատասխաններ են տվել միջինում 57%-ում։
Ամենաբարդ հարցերի դեպքում, ինչպիսիք են բազմակի հաշվարկներ պահանջողները, արհեստական բանականության մոդելները սխալներ են թույլ տվել դեպքերի 88%-ում։
Որոշ մոդելներ սխալվում էին բարդ ֆինանսական հարցերի իրենց պատասխանների 99%-ում։