Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա գործընկերներից Զառա Սահակյանը.
«Չեմ կարող ընդունել այն միտքը, որ այլևս չեմ լսելու քո կատակները, քո ձայնը, այլևս չեմ տեսնելու քեզ…
2012 թվականից միասին աշխատել ենք, անցել ենք թե՛ շատ լավ, թե՛ դժվար օրերով։ Այդ տարիների ընթացքում մեր աշխատանքային հարաբերությունները վաղուց արդեն վերածվել էին իսկական ընկերության։
Գրեթե 20 տարի է՝ ճանաչում եմ քեզ, իսկ վերջին 14 տարիների ընթացքում միասին այնքան բան ենք անցել, այնքան պատմություններ, հանդիպումներ, ճանապարհներ, դժվարություններ ու ուրախություններ ենք կիսել, որ հիմա անհնար է պատկերացնել, որ այդ ամենն այլևս չի շարունակվելու։
Անմոռանալի հուշեր… Դու միշտ կարողանում էիր իրար շուրջ հավաքել հետաքրքիր ու հրաշալի մարդկանց, և հենց քո շնորհիվ այսօր ես ընկերություն եմ անում մի ամբողջ բանակ հիասքանչ մարդկանց հետ։ Անսահման շնորհակալ եմ Աստծուն, որ քեզ ճանաչել եմ և անսահման ցավում եմ, որ գնացիր։
Դեռ այնքան բան կար ասելու, անելու…
Շատ դժվար է հրաժեշտ տալ քեզ։ Դու միշտ մնալու ես իմ հիշողության մեջ՝ քո յուրահատուկ հումորով, ուժով, մարդկային ջերմությամբ, կյանքի հանդեպ սիրով ու մարդկանց նկատմամբ հոգատարությամբ։
Հանգչես խաղաղությամբ, Ռիչարդ ջան։ Դու ինձ համար միշտ մնալու ես շատ հարազատ ու յուրահատուկ Մարդ»։
Հիշեցնենք, որ քաղաքագետը օրեր առաջ հոսպիտալացվել էր Ստամբուլում։
Ռիչարդը Ստամբուլ էր մեկնել գործնական հանդիպման մասնակցելու նպատակով, սակայն վերջին շաբաթվա ընթացքում նրա ինքնազգացողությունը վատացել է։ Նրա մոտ արձանագրվել է ուղեղային արյունազեղում (ինսուլտ)։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: