«Եկեղեցին բռնազավթված է և մենք այդ խնդիրը պետք է լուծենք»․ Փաշինյան

19 Սեպտեմբերի, 2026

Պետության և եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով կամ կարգավորվում են օրենքով։ Օրենքը ընդունում է Ազգային Ժողովը, այսինքն, քաղաքական մեծամասնությունն է օրենք ընդունում և որևէ տեղ գրված չի, թե էդ օրենքի մեջ ինչ պետք է գրված լինի։ Այս մասին «Բուն TV» -ի տաղավարում ասել է Նիկոլ Փաշինյանը։ Գրում է «Փաստինֆո»-ն։

«Առաջիկայում, հանրային կապերի և տեղեկատվության ՊՈԱԿ-ը իմ հանձնարարաությամբ պատրաստել է զեկույց Հայ Առաքելական եկեղեցու առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների վերաբերյալ։ Ես կարող եմ ասել, որ մեր եկեղեցու իրավիճակը սարսափելի է, մեր եկեղեցին բռնազավթված է և մենք այդ խնդիրը պետք է լուծենք, մենք այդ խնդիրը լուծելու ենք այդ թվում՝ օրենքում կատարվելիք փոփոխություններով։

ՔՊ վարչությունում այդ հարցը քննարկել ենք, չեմ բացառում, որ այդ առնչությամբ ԱԺ-ում կստեղծվի քննիչ հանձնաժողով, որը զեկույցից օրենսդրական առաջարկներով հանդես կգա»։

Հարցին՝ կարծում եկեղեցու ղեկավարը գտնվում է ՌԴ ազդեցության ներքո՞՝ Փաշինյանն ասաց, որ այդ հարցի վերաբերյալ զեկույցում կա անդրադարձ, մանրամասներ։

Leave a Comment