Հայաստանի ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանը դարձել է Real American Freestyle (RAF) լիգայի թեթևագույն քաշային կարգի չեմպիոն՝ տիտղոսային գոտեմարտում 6:3 հաշվով հաղթելով ամերիկացի Օսթին Դեսանտոյին, հայտնում է MMA Fighting-ը։
Հարությունյանի համար սա RAF-ում երրորդ անընդմեջ հաղթանակն էր։ Լիգայի պաշտոնական կայքի տվյալներով՝ նա նախկինում 14:4 հաշվով հաղթել էր Քեյլեբ Սմիթին, ապա 6:5 հաշվով՝ Բեն Դավինոյին։
Դեսանտոն մինչև Հարությունյանի հետ գոտեմարտը RAF-ում երեք հաղթանակ ուներ և անպարտելի էր։
