
«Ռուսաստանի ու Արևմուտքի հարաբերությունները շատ լարված են, մյուս կողմից՝ ամբողջ աշխարհը շատ ոգևորված է TRIPP նախագծով և տարածաշրջանային կապուղիների վերաբացման հեռանկարներով, բայց ՀՀ երկաթուղին ՌԴ կոնցեսիայի ներքո լինելու բերումով պրոցեսներ են գնում, որ այս անգամ էլ փաստացի Հայաստանը շրջանցեն»,- Բուն TV-ին տված հարցազրույցում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այսինքն՝ երկաթուղին Նռնաձորի կողմից մտնի ՀՀ, Ագարակի կողմով դուրս գա, և միջազգային հիմնական հոսքերը ոչ թե գան ՀՀ-ով, հետո մտնեն Թուրքիա, այլ Նախիջևանով Թուրքիա․․․ Արևմուտք – ՌԴ հարաբերությունների լարվածության պատճառով մենք կարող ենք մեր իսկ նախաձեռնած ծրագրից դուրս մնալ»,- ընդգծեց Փաշինյանը՝ հավելելով՝ Ռուսաստանի գործընկերներին խնդրում ենք, որ լուծենք այս հարցը։