«Արցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն»․ Նարեկ Կարապետյան

«Արցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն»․ Նարեկ Կարապետյան

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Մեր պատմությունը կորուստների, ուշքի գալու և նոր ձեռքբերումների մասին է:
Կորցրինք, հիմա խելքի գալու խորդուբորդ ճանապարհին ենք, հետո կգան ձեռքբերումները:
Արցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն: Բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք:
Ճանապարհ, որի վերջում Հայաստանի Հանրապետությունը դառնալու է բարեկեցիկ երկիր ու մագնիս՝ աշխարհի բոլոր հայերի համար:
Իսկ արցախցիների համար այդ ճանապարհը տանում է՝ Դեպի Տուն»:

Աղբյուրը`   Նարեկ Կարապետյան

Leave a Comment