Արցախում տեղի ունեցած բռնի տեղահանումը և հայաթափումը Ալիևը պլանավորել է Փաշինյանի հետ․ Իշխան Սաղաթելյան

19 Սեպտեմբերի, 2026

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի եղել, Հայաստանին դարձնում են ագրեսոր, դա նոր սպառնալիք է բոլորիս համար»։

«Արցախի հայաթափման և էթնիկ զտման 3-րդ տարելիցի նախօրեին Նիկոլ Փաշինյանն ստանում է «Խաղաղության մրցանակ» և այն ստանալիս՝ հայտարարում, որ ինքը շնորհակալ է Ալիևին և այդ մրցանակը հավասարապես կիսում է նրա հետ։

Սա ևս մեկ անգամ վերահաստատում է մեր այն պնդումը, որ Արցախում տեղի ունեցած բռնի տեղահանումը և հայաթափումը Ալիևը պլանավորել է Փաշինյանի հետ, և Նիկոլ Փաշինյանը մեղսակից է Արցախում տեղի ունեցած ցեղասպանական գործողություններին՝ հավասարապես»,- տեսանյութում ընդգծում է Սաղաթելյանը։

Leave a Comment