Թուրքիայի ջանքերով հնարավոր է ապահովել խաղաղություն և կայունություն տարածաշրջանում․ Էրդողան

Թուրքիայի ջանքերով հնարավոր է ապահովել խաղաղություն և կայունություն տարածաշրջանում․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «Ահաբեկչությունից զերծ Թուրքիա» գործընթացը, որի նպատակն է ամբողջությամբ վերացնել ահաբեկչության սպառնալիքը, իրականացվում է որպես պետական ծրագիր։ Այդ մասին նա ասել է Ստամբուլում՝ զոհված զինծառայողների հարազատների, վետերանների և նրանց ընտանիքների անդամների համար պետական հաստատություններում աշխատատեղերի բաշխման արարողության ժամանակ։

Էրդողանի խոսքով՝ վերջին երկու տարիներին, չնայած տարբեր սադրանքներին և խոչընդոտներին, այս ուղղությամբ զգալի առաջընթաց է գրանցվել։

«Մենք քայլ առ քայլ կկտրենք ժողովրդի և երկրի թշնամիների այն կապերը, որոնք շուրջ 50 տարի սնվել են ահաբեկչական գործունեությունից»,- ասել է Թուրքիայի նախագահը։

ց

Թուրքիայի նախագահը նաև ընդգծել է, որ իշխանությունները շարունակելու են վճռական քայլեր ձեռնարկել՝ թույլ չտալու, որ ահաբեկչությունը երբևէ կրկին արմատավորվի երկրում և նոր տառապանքներ ու ողբերգություններ պատճառի ընտանիքներին։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment