
Սեպտեմբերի 16-ից որոնվող 59-ամյա Վրեժ Հակոբյանի մարմինը հարազատները հայտնաբերել են Հաղթանակի կամրջի ծառերի տակ՝ մայթեզրին։ Այս մասին հայտնում է «Իշխանություն» լրատվականը։
«Քաղաքացու մարմինն արդեն փտել և սևացել է․ շուրջ 3 օր նա որոնվում էր։ Մահացածի հարազատները պատմեցին, որ Վրեժ Հակոբյանի եղբայրը շան հետ զբոսնելիս պատահաբար հայտնաբերել է եղբոր մարմինը։
Դեպքի վայրում աշխատող փրկարարներն ու շտապօգնության աշխատակիցներն արդեն շուրջ 2 ժամ է սպասում են, որպեսզի Քննչական կոմիտեից դատաբժշկի եզրակացությունը տան, որից հետո հնարավոր կլինի մարմինը տեղափոխել»,- գրում է լրատվամիջոցը։