ՌԴ Պետդումայի ընտրություններում ՀԱՊԿ-ի առաքելությունում Հայաստանից դիտորդներ չկան



Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի Պետդումայի ընտրությունների դիտորդական առաքելությանը: ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել է ՀԱՊԿ ԽՎ միջազգային դիտորդական խմբի ղեկավար Ռուստամ Շոխմուրոդը։


«Ո՛չ, Հայաստանը չի մասնակցում, նրանք կասեցրել են իրենց մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Նրանք այստեղ չեն։ Դա նրանց որոշումն է», – գործակալությանն ասել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment