Այսօր համազգային սգո օր է․ Արցախը միայն արցախցիների հայրենիքը չէր․ Արեգա Հովսեփյան

Այսօր համազգային սգո օր է, որովհետև Արցախը միայն արցախցիների հայրենիքը չէր։ Արցախը նաև ամբողջ հայության հայրենիքն էր, ամբողջ հայության հպարտությունը և վերջին տասնամյակների, առնվազն, եթե ոչ հարյուրամյակի, գլխավոր ձեռքբերումն ու հաղթանակը։ Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը։

«Ես Արցախը հիշում եմ միայն որպես հաղթանակած և երբեք՝ ծնկած, և արցախցիներին ընկալում եմ միայն որպես հաղթանակած և ոչ երբեք՝ ծնկած։ Այսօր, այո՛, սուգ է,մենք հիշում ենք մեր հերոսների վերջին պատվո մարտը, ովքեր մինչև վերջին փամփուշտը կանգնել են՝ պաշտպանելու հայրենիքը, որովհետև թիկունքում արդեն իրենց ընտանիքներն էին, արդեն նահանջի տեղ չկար։ Մենք եկել ենք այստեղ նրանց հիշելու, ասելու, որ ինչ էլ ասեն որոշ մարդիկ՝ ներսից կամ դրսից, մենք նրանց պարտական ենք, և մենք իրենց հիշողությունը միշտ վառ ենք պահելու»,- ասել է նա։

Leave a Comment