Այն, ինչ տեղի է ունեցել Արցախի հետ, դրա կանաչ լույսը վառել է ՀՀ իշխանությունը՝ իր քաղաքական վարքով․ իրենց համար Արցախը բեռ էր



2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով Արցախի ամբողջական օկուպացիան ու հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից և հռչակած գաղափարախոսությունից:

Սա ասում եմ ոչ թե որպես դիտարկում, կարծիք կամ զգայական ճիչ, այլ այն բխում է այսօրվա իշխանությունների ուղիղ բառամթերքից ու քաղաքական վերաբերմունքից:

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախն ունեցել է 220-ից ավելի զոհ, շուրջ 20 մարդ ունի անհետ կորածի կարգավիճակ: Վիրավորների թիվը 250-ի է հասել:

Մեծագույն հարգանք Արցախի պաշտպանության և ազատության համար պայքարի դուրս եկած բոլոր նվիրյալներին:

Հավերժ փառք այդ ճանապարհին նահատակված մեր ժողովրդի զավակներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment