ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Դանիայի և Գրենլանդիայի հետ անժամկետ համաձայնագրի մասին, ըստ որի` կղզու անվտանգության համար պատասխանատվությունը փոխանցվում է ԱՄՆ-ին։ Այս մասին նա գրել է Truth Social-ում։
Համաձայնագիրը, որը կոչվել է «Հավերժական կյանքի մասին համաձայնագիր», անժամկետ է և Վաշինգտոնի համար որևէ ծախս չի ենթադրում։ ԱՄՆ-ի ոչ մի հակառակորդ չի կարող Գրենլանդիայում ունենալ ռազմաբազա կամ ռազմական ներկայություն, ինչպես նաև զգայուն ներդրումներ կատարել առանց Ամերիկայի գրավոր թույլտվության։
«Սա իրականություն դարձած երազանք է Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, երազանք, որը շատ կարևոր, պատմական և առանձնահատուկ է», – հայտարարել է Թրամփը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն անմիջապես կսկսի կղզում լայնածավալ ռազմական ներկայություն ստեղծել և Գրենլանդիայի ժողովրդի հետ կհամագործակցի կղզու զարգացման հարցում։
«Մենք շատ հոգատար վերաբերմունք ենք ցուցաբերելու նրա նկատմամբ», – հավելել է ԱՄՆ նախագահը։
Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի գրասենյակից հայտտնել են, որ Արկտիկայում և Հյուսիսային Ատլանտիկայում անվտանգության ապահովման մասին համաձայնագիրը կստորագրվի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։
Գրենլանդիան ռազմավարական նշանակություն ունի Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի միջև իր աշխարհագրական դիրքի շնորհիվ․ կղզին գտնվում է Հյուսիսային Ատլանտիկայի և Արկտիկայի այն երթուղիների վրա, որոնք կարևոր են ռազմական լոգիստիկայի և պաշտպանության համար։ ԱՄՆ-ն Գրենլանդիան օգտագործում է նաև ռազմական և տիեզերական գործողությունների համար։
Կարդացել են
անգամ