
«ԱՄՆ նախագահը ստորագրել է Ռուսաստան-Իրան պատժամիջոցների մասին օրենքը, որն ընդլայնում է Ռուսաստանի դեմ սահմանված օրենսդրական պատժամիջոցները, մաքսատուրքերը և արգելքները, ինչպես նաև երկարաձգում է Իրանի դեմ գործող պատժամիջոցները»,- այս մասին հայտնել է նախագահի վարչակազմը։ Ըստ РИА Новости-ի՝ պատժամիջոցներն ուժի մեջ չեն մտնի ավտոմատ կերպով. Թրամփը կարող է դրանք կիրառել իր սեփական հայեցողությամբ։