Այսօր քչերն են հիշում, որ 2020 և 2023 թվականներից առաջ մեր հանրության մեջ հետևողականորեն քարոզվում էր «Ղարաբաղը տանք, պրծնենք ու հանգիստ ապրենք» սարսափելի ապազգային թեզը։ Ցավոք, դրան հավատացողներ շատ կային, այդ թվում՝ հանրության մտածող հատվածում։
Երեք տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 19-ին Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը, հայկական բանակը և մտածող հատվածի մի զգալի մասը այս կործանարար թեզը իրականություն դարձրին՝ փաստացի համաձայնելով Արցախի լիարժեք օկուպացիային Ադրբեջանի կողմից։ Բառացի նստեցին ու լուռ նայեցին, թե ոնց է դա տեղի ունենում։
«Տալ, պրծնելուց» անցավ երեք տարի. մենք ոչ միայն «հանգիստ չենք ապրում», այլև կանգնած ենք այնպիսի սպառնալիքների առջև, որոնք նույնիսկ երեք տարի առաջ դեռ անհավանական էին թվում.
Սրանք ոչ միայն նոր կորուստների նախանշաններն են, այլև քայքայվող պետականության, հասարակական համերաշխության սպառման ու ազգային արժեքների վախճանի։ Սրանք Արցախից հրաժարվելու գինն ու արդյուն են։
Մենք այստեղ՝ մեր հայրենիքում հանգիստ ապրելու ենք միայն այն ժամանակ, երբ նորից կկարողանանք սահմանել համազգային նպատակներ՝ Արցախի պես։ Ինչքան էլ որ գրածս թվա ոչ ռացիոնալ, սա միակ ռացիոնալ բանն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: