Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվել. «Ժողովուրդ» ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ (Ջոնիկ) Աբրահամյանը, Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնախոստովանական ցուցմունք է տվել։
«Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ցուցմունք տալուց հետո Աբրահամյանը նաև 26 միլիոն դրամ է վերականգնել՝ որպես վարույթով պատճառված վնասի մաս։ Հակակոռուպցիոն կոմիտեն, հաշվի առնելով այս հանգամանքները, Հենրիկ Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է բացակայելու արգելքը։
Հիշեցնենք՝ երեկ հայտնել էինք, որ ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը։

Ավելի ուշ Հակակոռուպցիոն կոմիտեն պաշտոնապես հաստատեց տեղեկությունը՝ հայտնելով, որ պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, այդ արարքին օժանդակելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և կեղծ փաստաթուղթ օգտագործելու դեպքերի առթիվ իրականացվող քրեական վարույթի շրջանակում Հենրիկ Աբրահամյանը ձերբակալվել է»։

Leave a Comment