Եղանակը Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 19-ին – armeniatoday.am

Հայաստանի առանձին շրջաններում սեպտեմբերի 19-ին սպասվում է սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին`արևմտյան է` 2-5 մ/վ արագությամբ։

Երևանում ցերեկը կանխատեսվում է +27-29 աստիճան, երեկոյան՝ +20-22 աստիճան։

Շիրակի մարզում ցերեկը սպասվում է +18-22 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +18-21 աստիճանի, նախալեռնային շրջաններում՝ +22-25 աստիճանի: Գեղարքունիքում ցերեկը կանխատեսվում է +17-21 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է +18-22 աստիճան։

Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +19-22 աստիճանի, հովտային շրջաններում՝ +22-25 աստիճան: Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +17-21 աստիճան, նախալեռնային՝ +23-28 աստիճան։

Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն կանխատեսվում է մինչև +27-29 աստիճան, հովտային շրջաններում՝ +28-30 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի 28-30 աստիճան տաքություն։

Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +18-22 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +27-30 աստիճան։ Սյունիքի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +17-21, նախալեռնային շրջաններում՝ +21-24 աստիճան, հովտային շրջաններում՝ +26-21 աստիճան։

Արցախում կանխատեսվում 21 աստիճան տաքություն, հայտնում է Yandex.com-ը։

Leave a Comment