Ուժեղացել է եվրոպացիներին և Ֆրանսիային սպառնացող վտանգը



Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սեպտեմբերի 18-ին հայտարարել է, որ վերջին շաբաթներին Ֆրանսիան բախվել է ռուսական հիբրիդային հարձակումների սպառնալիքին։ Այս մասին հաղորդում է BBC-ն։



«Վերջին շաբաթներին ուժեղացել է եվրոպացիներին և Ֆրանսիային սպառնացող վտանգը, մասնավորապես՝ ռուսական հիբրիդային սպառնալիքը», – ասել է Մակրոնը Փարիզում քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում։



«Նպատակն է վախեցնել մեզ և խափանել Ուկրաինային աջակցելու մեր ջանքերը։ Արդյունքը կլինի ճիշտ հակառակը։ Մենք վախեցած չենք, քանի որ գիտենք, որ Ուկրաինայում որոշվում է մեր անվտանգության հարցն այսօր և վաղը», – շեշտել է նա՝ նշելով, որ ռուսական հիբրիդային հարձակումներն «անպատասխան չեն մնա»։


Մակրոնը նաև հայտարարել է, որ կոչ է արել Ֆրանսիայի կառավարությանը պատրաստել կարևորագույն ենթակառուցվածքների և պաշտպանական արդյունաբերության օբյեկտների պաշտպանության ծրագիր այս սպառնալիքի դեմ։

BBC-ն նշում է, որ եվրոպական ավելի ու ավելի մեծ թվով առաջնորդներ են զգուշացնում, որ Ռուսաստանը կարող է հարձակումներ նախապատրաստել՝ Ուկրաինային աջակցելու իրենց հանձնառությունը փորձարկելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment