Լիակատար ուրախություն

Լիակատար ուրախություն

19.09.2026 | 00:18

Այս բաները ձեզ ասացի, որ ձեր ուրախությունը

լիակատար լինի (Հովհ. ԺԵ. 11)։

– Իմացե՛ք, այն ճշմարտությունները, որ սովորեցնում եմ ձեզ և անցյալում իմ աշակերտներին ասվածները – այդ ամենը բոլորը տալիս եմ ձեզ` լիակատար ուրախություն ունենալու համար:

ՈՒրախություն փնտրեք կյանքի մեջ: Որոնեք այն, ինչպես թաքցրած գանձը կորոնեիք: Սիրեք ու խնդացեք: Տիրոջ մոտ գտեք ձեր ուրախությունը:

Զվարթացեք Իմ ներկայության մեջ: Ես կատարյալ ուրախություն ցանկացա Իմ աշակերտներին. կամեցա, որ նրանք միշտ ունենան այն: Եթե նրանք իրենց առօրյա կյանքն ապրեին Իմ վարդապետության համաձայն, նրանք, անշուշտ, կունենային այյդ կատարյալ ուրախությունը:

Մեկնաբանություններ

Leave a Comment