Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին, հայտնել է խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նա նշել է, որ միջոցները կտրամադրվեն տիգրանաշենցիների համար առավել կարևոր կարիքների լուծմանը։
«Զարգացո՛ւմ, այլ ոչ թե հանձնում»,- որոշումը մեկնաբանել է խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
Աբրահամյանի խոսքով՝ միջոցների օգտագործման մանրամասն հաշվետվությունը կհրապարակվի առաջիկա շաբաթների ընթացքում։
