Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ըստ գերատեսչության՝ սեպտեմբերի 17-ին՝ ժամը 20-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Խուստուփ լեռան տարածքում 2 քաղաքացի է մոլորվել:
Ահազանգով Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատից դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Որոնողական աշխատանքներին մասնակցել են 14 փրկարար և Էկոպարեկային ծառայության մեկ կարգախումբ։
Նշվում է, որ բարդ տեղանքում որոնողական աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր։ Ժամը 11-ի սահմաններում Վաչագան գյուղից 6 կմ դեպի Խուստուփ տանող ճանապարհին՝ Քոլ կոչվող հանդամասին հարակից անտառում, փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին։
