
Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը կարգադրություն է ստորագրել, որում նշված է․ «Ղեկավարվելով Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ
1. Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Ազգային ժողովի պատգամավորներին, Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ՝ համաձայն հավելվածների։
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ․ Համբարյան՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»։