«31 պատգամավոր ունենալը բավարար է, ավելին ունենալը՝ հարկատուների հաշվին պորտաբուծարան պահել է»․ Վահե Գրիգորյան

«31 պատգամավոր ունենալը բավարար է, ավելին ունենալը՝ հարկատուների հաշվին պորտաբուծարան պահել է»․ Վահե Գրիգորյան

Փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հայաստանում կա շատ ճոխացված հաշվարկներով 3 մլն Հայ, որի դեպքում 31 պատգամավոր ունենալը լրիվ բավարար է Ազգային ժողովի արդյունավետ աշխատանքներն ապահովելու համար, այսինքն՝ ամեն 100 հազարին մեկ ներկայացուցիչ, հակառակը՝ զուտ հարկատուների հաշվին պորտաբուծարան պահել է։
Ընդ որում՝ Ազգային ժողովի որ գումարումը նայես, իշխանություն-ընդդիմություն միասին վերցրած՝ մի 20-30 հոգի են աշխատում. մնացածը՝ նորահարսի դեմքով լուռ նստած են, բայց 5 տարի, բայց մեր հաշվին, ոչ թե փեսացուի»։

Աղբյուրը`   Վահե Գրիգորյան

Leave a Comment