Գիտնականները հայտնաբերել են վայրի կատվի նոր տեսակ

Գիտնականները հայտնաբերել են վայրի կատվի նոր տեսակ

Բոլիվիայի անտառներում գիտնականները հաստատել են վայրի կատվի նոր տեսակի գոյությունը։ «Leopardus tilcayo» անունը ստացած կենդանին մոտավորապես տնային կատվի չափ է և երկար ժամանակ շփոթել են այլ բծավոր վայրի կատուների հետ։ Նոր տեսակի հայտնաբերման հարցում առանցքային է դարձել «Տիգրինո» մականունով 10-ամյա կատուն, որին տարիներ առաջ անտառում գտել էր տեղի բնակիչը՝ կարծելով, թե դա սովորական տնային ձագ է։

Գիտնականները կենդանու ԴՆԹ-ն ուսումնասիրելուց հետո պարզել են, որ այն առանձին տեսակ է։ Այս պահին «Leopardus tilcayo»-ի միայն մեկ կենդանի ներկայացուցիչ է հաստատված, սակայն հետազոտողները կարծում են, որ այլ առանձնյակներ կարող են բնակվել Բոլիվիայի անտառներում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment