Վրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնը



Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։40-ի սահմաններում Նալբանդյան փողոցում Սյունիքի մարզի բնակիչ 31-ամյա Վահե Դ․-ն իր վարած «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ 55-ամյա Սամվել Մ․-ին։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment