Մարդանման ռոբոտների «ուղեղները» կարող են էական առաջընթաց գրանցել արդեն 2027 թվականի կեսերին, սակայն դրանց հայտնվելը մարդկանց տներում կարող է առնվազն ևս ութ տարի պահանջել։ Այս մասին Reuters-ին ասել է չինական «Spirit AI» ստարտափի համահիմնադիր և գլխավոր գիտնական Գաո Յանը։
Նրա խոսքով՝ ռոբոտաշինության ամենաթույլ օղակը դեռևս «ուղեղն» է՝ ծրագրային համակարգը, որը որոշում է, թե որքան խելացի և արդյունավետ կարող է լինել ռոբոտը։
«Spirit AI»-ի ռոբոտներն արդեն պարզ առաջադրանքները կատարում են 90% հաջողությամբ։ Ընկերությունը նրանց ուսուցման համար օգտագործում է իրական աշխարհի տվյալներ․ մարդիկ հատուկ սենսորներով կրկնում են տարբեր գործողություններ՝ սառնարան բացելուց մինչև բանջարեղեն կտրելը։
