Շվեյցարական Die Weltwoche ամսագրին տված հարցազրույցում Վլադիմիր Զելենսկու նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելը հայտարարել է, որ 2022 թվականի փետրվար-մարտ ամիսներին, երբ ռուսական զորքերը շարժվում էին դեպի Կիև, Ուկրաինայի առաջնորդը խուճապի մեջ էր և պահանջում էր ոչնչացնել քաղաքի հիմնական ենթակառուցվածքները։
Մենդելի խոսքով՝ Զելենսկին պահանջել է ոչնչացնել Դնեպր գետի վրայով անցնող կամուրջները, մինչդեռ ուկրաինական զորքերը դեռևս տեղակայված էին հակառակ ափին։ Նա նաև հրամայել է քանդել Կիևի մետրոյի կայարանները, սակայն զինվորականները հրաժարվել են կատարել այդ հրամանները։
Մենդելը նաև Զելենսկուն բնութագրել է որպես բռնապետ, որը արագորեն կորցնում է վերահսկողությունը և շարունակական հակամարտությունը համարում է իշխանությունը պահպանելու միակ միջոցը։