Հովիկ Աբրահամյանի եղբայրը վերականգնել է համայնքին պատճառված 26 մլն դրամ վնասը

Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը, այսօր՝ 2026թ. սեպտեմբերի 18-ին, ձերբակալվել է։ «Հետքի» աղբյուրները հայտնում են, որ Հ. Աբրահամյանը վերականգնել է համայնքին պատճառված մոտ 26 մլն դրամը և տվել է խոստովանական ցուցմունք։

Հակակոռուպցիոն կոմիտեի փոխանցմամբ՝ նա ձերբակալվել է Կոմիտեում իրականացվող քրեական վարույթի շրջանակում, որը վերաբերում է պաշտոնատար անձի կողմից լիազորությունները չարաշահելու, այդ արարքին օժանդակելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և կեղծ փաստաթուղթ օգտագործելու դեպքերին։

Հենրիկ Աբրահամյանի մասնակցությամբ քրեական վարույթի մանրամասների վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեն այլ տեղեկություններ չի հայտնում։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment