Մակրոնը զգուշացրել է Եվրոպայի դեմ Ռուսաստանի հիբրիդային հարձակումների ուժգնացման մասին


Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սեպտեմբերի 18-ին հայտարարել է, որ վերջին շաբաթներին Ֆրանսիան բախվել է ռուսական հիբրիդային հարձակումների սպառնալիքին։


«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։«Վերջին շաբաթներին ուժեղացել է եվրոպացիներին և Ֆրանսիային սպառնացող վտանգը, մասնավորապես՝ ռուսական հիբրիդային սպառնալիքը», – ասել է Մակրոնը Փարիզում քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում։


«Նպատակն է վախեցնել մեզ և խափանել Ուկրաինային աջակցելու մեր ջանքերը։ Արդյունքը կլինի ճիշտ հակառակը։ Մենք վախեցած չենք, քանի որ գիտենք, որ Ուկրաինայում որոշվում է մեր անվտանգության հարցն այսօր և վաղը», – շեշտել է նա՝ նշելով, որ ռուսական հիբրիդային հարձակումներն «անպատասխան չեն մնա»։


Մակրոնը նաև հայտարարել է, որ կոչ է արել Ֆրանսիայի կառավարությանը պատրաստել կարևորագույն ենթակառուցվածքների և պաշտպանական արդյունաբերության օբյեկտների պաշտպանության ծրագիր այս սպառնալիքի դեմ։BBC-ն նշում է, որ եվրոպական ավելի ու ավելի մեծ թվով առաջնորդներ են զգուշացնում, որ Ռուսաստանը կարող է հարձակումներ նախապատրաստել՝ Ուկրաինային աջակցելու իրենց հանձնառությունը փորձարկելու համար։


 


 




Կարդացել են
2 անգամ

Leave a Comment